ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

ԱՀ Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Նախնական տվյալներով 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 39 միլիարդ 673,1 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 33,700 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 17.7 տոկոսով կամ 5,973.1 մլն դրամով:

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ  գավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 48,4 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 12,946.7 մլն դրամ:
 
Նոյեմբեր ամսում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3,330.5 մլն դրամ` պլանավորված 2,700 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 23.4 տոկոսով կամ 630.5 մլն դրամով:
 
Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին նոյեմբեր ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ՝ շուրջ 320,5 մլն դրամ գումարի չափով:
 
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 31,031.1 մլն դրամը կամ 78.2 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

  • Կիսվել: