ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ԱՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

Նախնական տվյալներով 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 36 միլիարդ 338,3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 31 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 17,2 տոկոսով կամ 5 մլրդ 338,3 մլն դրամով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:
 
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 50,5 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 12 մլրդ192.2 մլն դրամ:
 
Հոկտեմբեր ամսում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3 մլրդ 592,3 մլն դրամ` պլանավորված 3,000 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 19,7 տոկոսով կամ 592.3 մլն դրամով:
 
Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ՝ շուրջ 372 մլն դրամ գումարի չափով:
 
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 28 մլրդ 647,2 մլն դրամը կամ 78,8 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

  • Կիսվել: