ԱՀ ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարում կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար
Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների` պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է հարկային ծառայության կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:
«Մրցույթները կկայանան սույն թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, պետական եկամուտների կոմիտեի շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Թափուր պաշտոններին կարող եք ծանոթանալ` այցելելով www.tax.nk.am կայքէջի «Հայտարարություններ» բաժնի «Աշխատատեղեր ՀԾ-ում» ենթաբաժին, իսկ հարցաշարին` նույն բաժնի «Մրցույթներ» ենթաբաժին», - ասված է հայտարարության մեջ։