ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ անց է կացվել մասնագիտական պարապմունքներ

ԱՀ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ անց է կացվել մասնագիտական պարապմունքներ

Ոստիկանության կոլեգիայի որոշման համաձայն, հետաքննության գծով տեսուչների հետ այսօր անց է կացվել հերթական ծառայողկան պարապմունքը, որը վարել է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ գնդապետ Իգոր Օհանյանը:

Այս մասին տեղեկացրին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Возможно, это изображение 6 человек, люди сидят, люди стоят и в помещении
Տեսական պարապմունքների նպատակն է կատարելագործել հետաքննության գծով ծառայողների ու տեսուչների մասնագիտական հմտությունները, նպաստել գործնական արհեստավարժությանը:
Возможно, это изображение 1 человек, стоит и текст
Ի.Օհանյանը կարևորել է այսօրինակ պարապմունքների նշանակությունը, քանի որ այն նպաստում է յուրաքանչյուր ծառայողի՝ իր պարտականությունների լիարժեք տիրապետմանն ու ունակությունների բարձրացմանը:
Возможно, это изображение 3 человека и люди стоят
Պարապմունքներին մասնակցել են կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների հետաքննիչները:

  • Կիսվել: