չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՀ ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմն ու ծառայողները հարգանքի տուրք են մատուցել ռազմական գործողությունների ընթացքում անմահացած ոստիկանների շիրիմներին

ԱՀ ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմն ու ծառայողները հարգանքի տուրք են մատուցել ռազմական գործողությունների ընթացքում անմահացած ոստիկանների շիրիմներին

Հոկտեմբերի 16-ը Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության 4 ծառայողների՝ ոստիկանության ավագ սերժանտներ` Շիրակ Համբարձումյանի, Գարիկ Դոլուխանյանի, Արեն Ասրյանի և սերժանտ` Իգոր Պողոսյանի հիշատակի օրն է: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

՛՛Նրանք անմահացել են 2020 թվականին Հադրութի շրջանի ազատագրման համար ընթացող թեժ մարտերի ժամանակ, ադրբեջանական զինուժի կողմից կիրառված անօդաչու թռչող սարքի հարվածից՝ «Թութակ» կոչվող տեղամասում:

ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը՝ համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել ռազմական գործողությունների ընթացքում անմահացած ոստիկանների շիրիմներին:
Վերջիններս հետմահու պարգևատրվել են պետական ու գերատեսչական մեդալներով ու շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «Արիություն» մեդալով:

Խունկ և օրհնություն մեր հերոս եղբայրների անմահ հիշատակին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: