շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու համար կատարվել են կանխարգելիչ միջոցառումներ

ԱՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու համար կատարվել են կանխարգելիչ միջոցառումներ

2020 թվականի մայիսի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահի երդմնակալության արարողության ժամանակ COVID-19 կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների իրականացման շրջանակներում ԱՀ առողջապահաության նախարարության կողմից կազամակերպվել են մի շարք աշխատանքներ: Այս մասին տղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:

Շուշի քաղաքի Մշակույթի պալատում և Թթենու այգի տեղամասում, իրականացվելիք միջոցառումների հետ կապված՝ Շուշիի շրջանային բուժմիավորման աշխատանքային խմբերում ընդգրկված բուժաշխատողները ու Հանրապետական բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետները կապահովվեն միջոցառման մասնակիցների ջերմաչափումը, մասնակիցներին մուտքի մոտ կտրամադրվեն ձեռնոցներ և դիմակներ, խստիվ կարգելվի ջերմություն ունեցող անձանց մուտքը միջոցառման վայր:

Միջոցառման վայրերում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետների կողմից կիրականացվի հսկողություն սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ և կկազմակերպվի ախտահանման աշխատանքները:

Միջոցառման վայրերում ժամը 16:00-ից կկազմակերպվի հերթապահություններ՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության բրիգադների միջոցով:

Բացի վերը նշվածից բժշկասանիտարական հսկիչ կետերի կողմից կիրականացվեն ԱՀ մուտք գործող քաղաքացիների նկատմամբ հսկողություն` նախարարության մասնագետների վերահսկողությամբ:

  • Կիսվել: