երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՀ ՄԻՊ գրասենյակն աշխատանքի է հրավիրում

ԱՀ ՄԻՊ գրասենյակն աշխատանքի է հրավիրում

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է բաց մրցույթ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման, վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Դանիելյանը:
 
«Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, իր գործառույթներից բխող հմտություններ (համակարգչային հմտություններ, գրավոր և բանավոր հաղորդակցական հմտություններ), տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու ունակություն», - ասաց Անուշ Դանիելյանը:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ դիմորդը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
 
1) Գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին,
 
2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
 
3) երկու լուսանկար՝ 3×4սմ չափի,
 
4) զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):
 
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի հուլիսի 14- ը:
 
Մրցույթի թեստավորման (առաջին) փուլն անցկացվելու է 2021 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում:
 
«Մրցույթի թեստավորման փուլին դիմորդներին տրվելու է 50 թեստային հարցից բաղկացած առաջադրանք, որոնց 70 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդն անցնելու է հարցազրույցի (երկրորդ) փուլ», - ավելացրեց Ա. Դանիելյանը:
 
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները  կարող են դիմել Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1, հեռ. +37447979049, էլ.հասցե՝ [email protected]):

  • Կիսվել: