ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ ԿԳՄՍ նախարարության և Գյումրու արհեստագործական ուսումնարանի ու «Ընտանիք>> ՄՊՍԿ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԱՀ ԿԳՄՍ նախարարության և Գյումրու արհեստագործական ուսումնարանի ու «Ընտանիք>> ՄՊՍԿ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հունիսի 21-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը ստորագրել են համագործակցության և փոխըմբռնման հուշագիր։

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ համաձայն հուշագրի՝ կողմերի միջև հաստատվում է համագործակցություն դեռահասների կրթության, դաստիարակության, մասնագիտական կողմնորոշման, ազգային և համամարդկային արժեքների ձևավորման, կրթամշակութային կամուրջների ստեղծման, միջմշակութային փորձի փոխանակման, ազգային փոքրամասնությունների հետ կապերի ամրապնդման, հետազոտական ծրագրերի, ուսումնասիրությունների իրականացման, միջոցառումների, փոխադարձ այցերի, փառատոների, մրցույթների, ճանաչողական էքսկուրսիաների, վարպետաց դասերի, բարեգործական ծրագրերի կազմակերպման հարցերի շուրջ։

  • Կիսվել: