ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ իշխանությունները բազմաթիվ միջոցներ են ձեռնարկել թե՛ միջազգային հարթակներում, թե՛ տեղում՝ ադրբեջանական ոտնձգություններին դիմադրելու համար, ինչի շնորհիվ հնարավոր է եղել դիմանալ շրջափակմանը․ Հարությունյան

ԱՀ իշխանությունները բազմաթիվ միջոցներ են ձեռնարկել թե՛ միջազգային հարթակներում, թե՛ տեղում՝ ադրբեջանական ոտնձգություններին դիմադրելու համար, ինչի շնորհիվ հնարավոր է եղել դիմանալ շրջափակմանը․ Հարությունյան

Մի քանի օրվա մեջ հումանիտար իրավիճակը Արցախում շատ ավելի սուր է դառնալու՝ իր բոլոր անդառնալի հետևանքներով: Այս մասին այսօր իր հրատապ ուղերձում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Դեկտեմբերից հունիս տևած հյուծող շրջափակումից և վերջին մեկ ամսվա լրիվ պաշարումից հետո այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների մեծ սղություն, գյուղատնտեսական աշխատանքների գրեթե ամբողջությամբ կասեցում, հանրային տրանսպորտի գործունեության ծավալների խստիվ կրճատում, իսկ շուտով՝ դադարեցում, ջրի ու կապի ենթակառուցվածքների շարունակական խափանումներ, հիվանդանոցների, հացի արտադրամասերի ու այլ կենսական օբյեկտների աշխատանքի խափանումներ՝ էլեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայության պատճառով, երեխաների, հղիների ու այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարյուրավոր բաժանված ընտանիքներ և այլն, և այլն»,- նշեց նա:

Հարությունյանի հավաստմամբ այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել թե՛ միջազգային հարթակներում և թե՛ տեղում՝ ապահովելու համար պատշաճ դիմադրություն ադրբեջանական ոտնձգություններին: «Դրանց հիմնական մասը տեսանելի չէ՝ հաշվի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, և նաև այդ ջանքերի շնորհիվ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրավերներին»,- ընդգծեց ԱՀ նախագահը:

  • Կիսվել: