շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները ներկայացրել են Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները

ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները ներկայացրել են Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները

Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի հրապարակումից հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն թվականի սեպտեմբերի 5-ից 7-ը ներառյալ, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացրել են Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները՝ կից փաստաթղթերով:

«Միասնական Հայրենիք» խմբակցությունը Սամվել Բաբայանի թեկնածությունը առաջադրելու դիմումին կցված փաստաթղթերում ներկայացրել է վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզայի վարչության Ստեփանակերտ քաղաքի անձնագրային բաժնի որոշումը, ինչպես նաև ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի պատճենը՝ Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու մասին:

«Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին տեղեկացվել է ԱՀ Սահմանադությամբ պահանջվող անհրաժեշտ փաստաթղթի բացակայության մասին և համապատասխան գրությամբ խմբակցության ղեկավարին է վերադարձվել ԱՀ նախագահի առաջադրման մասին դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
Հրավիրվել է աշխատաքային խորհրդակցություն և Աժ հինգ խմբակցությունների ղեկավարներին ներկայացվել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածության հետ կապված տեղեկատվություն:

  • Կիսվել: