ԱՀ Ազգային ժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից՝ հավելելով, որ քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
Հիմնական զեկուցողը ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ս. Առստամյանն էր: Նա ներկայացրել է տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը համապատասխանեցնել ՀՀ համանուն օրենքի հետ` ապահովելով զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, միաժամանակ պատշաճ կազմակերպելով զորակոչի գործընթացը:
Օրենքի նախագիծը մշակվել է ՊԲ ԲՀԱ բաժնի կողմից, փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում: Ըստ ներկայացված եզրակացության` նախագիծը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միաձայն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում: