շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՀ Ազգային ժողովում քննարկված օրինագծով նախատեսվում է ավելի ստույգ դասակարգել հյուրանոցային տնտեսությունների օբյեկտները

ԱՀ Ազգային ժողովում քննարկված օրինագծով նախատեսվում է ավելի ստույգ դասակարգել հյուրանոցային տնտեսությունների օբյեկտները

Դեկտեմբերի 8-ին Վահրամ Բալայանի նախագահությամբ հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:
 Возможно, это изображение 2 человека и люди сидят
Նախագիծը լիազորված էր ներկայացնելու ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
Ոլորտի պատասխանատուն նշել է, որ Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություններ և լրացումներ համապատասխան օրենքում: Նախագծի նպատակն է ստանալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ, որոնք թույլ կտան վերահսկել ոլորտի որակը, կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:
 
Փոխնախարարի փոխանցմամբ՝ նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ Արցախի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակների ավելի ստույգ բաժանման, ոլորտի որակի վերահսկողության, ինչն իր հերթին դրական կանդրադառնա ընդհանուր զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա:
 Возможно, это изображение 3 человека, борода, люди сидят и в помещении
ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:
 
Պատգամավորները ներքին զբոսաշրջության զարգացմանը նպաստելուն ուղղված հարցեր են ուղղել զեկուցողին:
 
Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

  • Կիսվել: