երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել՝ արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ

ԱՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել՝ արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ

Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարությունում․

«Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը։

Ինչպես միշտ, Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում  Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի նման պահվածքը և կոչ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: