հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԳՆ տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում տեղահանվածների վերադարձի ապահովման գործում

ԱԳՆ տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում տեղահանվածների վերադարձի ապահովման գործում

ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին այսօր՝ մարտի 17-ին, իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ից, Վահե Գեւորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաեւ փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնություններին եւ ոլորտին առնչվող այլ խնդրների:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարեւորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:

 
 

  • Կիսվել: