շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԳՆ տեղակալը հայ-ռուսաստանյան մեդիա ֆորումին ընդգծել է Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամի վերացման հրամայականը

ԱԳՆ տեղակալը հայ-ռուսաստանյան մեդիա ֆորումին ընդգծել է Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամի վերացման հրամայականը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ 2023 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպում է ունեցել Երևանում անցկացվող հայ-ռուսաստանյան մեդիա ֆորումի մասնակիցների հետ:

Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգին, առկա միտումներին, ինչպես նաև առանձնանշել արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության համապատասխան տեղեկատվական ուղեկցման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի և ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք կարող են խաթարել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը միտված հայկական կողմի և միջազգային գործընկերների ջանքերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ահագնացող հումանիտար ճգնաժամի անհապաղ վերացման հրամայականը:

 

  • Կիսվել: