երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով. Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

Աեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով. Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

Ս.թ. սեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով: Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:

՛՛Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել օգտվել սեպտեմբերի 5-ի համար նախատեսված համար 1 կտրոնից, կարող են այդ կտրոնով հացը գնել նույնպես սեպտեմբերի 6-ին:

Հայտնում ենք նաև, որ ս.թ. սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն կետերը որոնք տեղակայված են դպրոցներում։

Սեպտեմբերի 6-ից 8-ը ներառյալ, կտրոնների տրամադրումը կշարունակվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում (Ազատամարտիկների փ. 54) և ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում (Ազատամարտիկների փ. 39)։

Խնդրում ենք ներկայանալ աշխատանքային ժամերին՝ հաշվի առնելով տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: