հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ավելի ագրեսիվ ու լկտի է դարձել. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ավելի ագրեսիվ ու լկտի է դարձել. Դավիթ Բաբայան

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում իրավիճակն ամբողջությամբ փոխվել է ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ  արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Նոյեմբերի 9-ը արյամբ գրվեց հայ ժողովրդի պատմության մեջ ։ Մի կողմից, այդ օրն ավարտվեց արյունալի պատերազմը, բայց մյուս կողմից այդ պատերազմի արդյունքները ծանր ու դաժան են, եւ մինչ օրս մենք զգում ենք հետեւանքները ։ Ավելին, Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի աջակցությամբ ավելի ագրեսիվ ու լկտի դարձավ։

Նոյեմբերի 9-ից հետո այլ իրավիճակ է, այլ Հարավային Կովկաս, այլ Ադրբեջան, Այլ Արցախ, Այլ Հայաստան ։

Բայց նույնիսկ այս ծանր պահին իրավունք չունենք կոտրվելու։ Անկախ ամեն ինչից, պետք է պայքարենք մինչեւ վերջ, ճիշտ քաղաքականություն վարենք, փորձենք դուրս գալ ծանր վիճակից ։ Եվ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, հնարավոր է պտտել պատմության անիվը»,-ասաց Բաբայանը։  

  • Կիսվել: