ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանը շարունակում է պնդել «բոլորին բոլորի հետ» սկզբունքով գերիների եւ պատանդների փոխանակման թեզը

Ադրբեջանը շարունակում է պնդել «բոլորին բոլորի հետ» սկզբունքով գերիների եւ պատանդների փոխանակման թեզը

Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբի մամուլի ասուլիսի ժամանակ նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմետ Գաջիեւը կրկնել է գերիներին բոլորին բոլորի հետ փոխանակելու հայկական կողմին ուղղված առաջարկությունը։

Պաշտոնյան ասել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես «բոլորին բոլորի հետ» սկզբունքով գերիների եւ պատանդների փոխանակման կողմ։ «Միջազգային հանրության դիրքորոշումն այն է, որ, մարդասիրական սկզբունքներից ելնելով, գերիներն ու պատանդները պետք է փոխանակվեն: Մենք ձգտում ենք գերիներին ու պատանդներին փոխանակել «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: Իսկ Հայաստանը այս հարցում նույնպես այլ դիրքորոշում է ցուցաբերում»,-նշել է Գաջիեւը::

Նշենք, որ, պաշտոնական տվյալներով, այս պահի դրությամբ Ադրբեջանում կա երեք գերեվարված հայ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանը եւ Արայիկ Ղազարյանը: Իսկ ահա Հայաստանում Ադրբեջանի գերեվարված քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք նաև, որ Արցախում առանձնապես ծանր հանցագործություններ՝ մի քանի սպանություններ կատարելու, այդ թվում՝ անչափահասի սպանության համար, իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երկու քաղաքացիներ՝ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը։

  • Կիսվել: