ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադրբեջանը արդեն շուրջ 5 ժամ փակ է պահում Արցախ-Հայաստան միակ ճանապարհը. Զիջման չենք գնալու. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը արդեն շուրջ 5 ժամ փակ է պահում Արցախ-Հայաստան միակ ճանապարհը. Զիջման չենք գնալու. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ: «Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս մասին գրում է ԱՀ պետնաաարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120,000 բնակչությանը, ինչպես նաև հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը:

Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետևանքով զիջման ենք գնալու մեր արժեքների, սկզբունքների ու իրավունքների հաշվին: Մեր վճռականությունն անկոտրում է մեր սեփական հայրենիքում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու առումով»,-գրել է Բեգլարյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: