ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ

Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են»,- հայտնում են ՊԲ-ից։

  • Կիսվել: