երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանը պատրաստվում է ստիպել ԼՂ հայերին հեռանալ և չվերադառնալ. Սեմ Բրաունբեք

Ադրբեջանը պատրաստվում է ստիպել ԼՂ հայերին հեռանալ և չվերադառնալ. Սեմ Բրաունբեք

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ։

Հանրապետական դեսպան Սեմ Բրոունբեքը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ահազանգել է. քրիստոնյա բնակչությանը սպառնում է տարածաշրջանից դուրս մղումը:

«Ադրբեջանը պատրաստվում է սեղմել տարածքը՝ պարզապես ստիպելով բնակչությանը հեռանալ և չվերադառնալ: Նրանք կցրվեն ամբողջ աշխարհով և կստեղծեն սփյուռքի այլ օջախներ: Մենք արդյոք  պատրաստվո՞ւմ ենք թույլ տալ, որ ևս մեկ քրիստոնյա բնակչություն դուրս մղվի իր հայրենիքից: Այս ամենն իրականացվում է ամերիկյան կամ իսրայելական զինամթերքով, որ ունեն ադրբեջանցիները: Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը»,- ասել է նա: 

Կոնգրեսականն առաջարկել է պատվիրակություն ուղարկել Արցախ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Բրոունբեքը առաջ է քաշել Լեռնային Ղարաբաղի հայերի կրոնական ազատության հարցը և նշել, որ ամերիկյան կրոնական հասարակությունը պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի բնակչության կրոնական ազատության ապահովմանը:

  • Կիսվել: