Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն ահազանգում ադրբեջանցիների հերթական վանդալիզմի մասին։
«Ադրբեջանի վարչախումբը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժամակաշրջանում կառուցված և ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը»,- ասված է հայտարարության մեջ։