ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել

Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել

Ադրբեջանն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ ապօրինաբար տեղադրած անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել։ Այս մասին հայտնում է minval.az-ը: 

Նշվում է, որ խոսքն ամերիկյան արտադրության Smiths Detection սքաների մասին է։

Նշվում է, որ այս ընկերության սկաներները ժամանակակից բազմատեսակ ռենտգեն համակարգեր են ձեռքի ուղեբեռում պինդ և հեղուկ պայթուցիկ նյութերի ավտոմատ հայտնաբերման համար:

  • Կիսվել: