ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ ԱՀ ՊՆ

Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
 
«Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: