երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանը հեռացրել է Հակարիի կամրջի բետոնե պատնեշները (տեսանյութ)

Ադրբեջանը հեռացրել է Հակարիի կամրջի բետոնե պատնեշները (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանը հեռացրել է Հակարիի կամրջի բետոնե պատնեշները։

Հաջիևը նշել է, որ ՛՛Լաչին՛՛ սահմանամաքսային անցակետը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և որ առաջիկայում սպասվում է, որ ԿԽՄԿ բժիշկները Ստեփանակերտից կուղևորվեն Հայաստան։

՛՛Ի գիտություն՝ հայկական լոբբին վճարում է նաև կոռումպացված եվրոպացի քաղաքական գործիչներին և Եվրախորհրդարանի պատգամավորներին, որոնք սելֆի են անում սահմանից այն կողմ՛՛,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը հունիսի 22-ին դիմել էր հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):

Այսօր համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Ադրբեջանը հեռացրել է Հակարիի կամրջի բետոնե պատնեշները:

 

  • Կիսվել: