կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը դժգոհել է ֆրանսիական ԶԼՄ-ների կողմից Ստեփանակերտի ցույցը լուսաբանելու առնչությամբ

Ադրբեջանը դժգոհել է ֆրանսիական ԶԼՄ-ների կողմից Ստեփանակերտի ցույցը լուսաբանելու առնչությամբ

Ադրբեջանը բողոքել է ֆրանսիական լրատվամիջոցների կողմից նախօրեին Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցը լուսաբանելու համար, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ իշխանությունների կողմից հսկվող Մամուլի խորհուրդը հայտարարություն է տարածել ֆրանսիական Le Figaro պարբերականի և Euronews ֆրանսիական ծառայության կողմից Ստեփանակերտի ցույցի լուսաբանման առնչությամբ։ Ըստ նրանց՝ լուսաբանումը ՛՛կողմնակալ՛՛ է եղել:

՛՛Ցավով տեղեկացնում ենք, որ Le Figaro-ն և Euronews-ի ֆրանսիական ծառայությունը մարտահրավեր են նետել նրանց, որոնք ծառայում են երկպառակությանը և աշխատում են տարածաշրջանում խաղաղության օրակարգի դեմ, այլ ոչ թե Հարավային Կովկասում կայունության և խաղաղ գոյակցության ապահովմանն ուղղված ջանքերի օգտին: Լրագրողական արժեքների նման անտեսումն անթույլատրելի է և անընդունելի՛՛,-նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին՝ նվիրված Արցախի ապաշրջափակման հարցին:

 

  • Կիսվել: