Ադրբեջանը ձևափոխում է Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալшնում Արցախի ԱԺ շենքը
Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այլ նաև պետական և մասնավոր կառույցների շենքերը։ Այս մասին ահազանգում է ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։
«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը», - գրել է նա ֆեյսբուքյան էջում: