երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը չորս շաբաթ է՝ ստեղծել է մարդասիրական և դիվանագիտական ​​ճգնաժամ․ New York Times-ի սյունագիր

Ադրբեջանը չորս շաբաթ է՝ ստեղծել է մարդասիրական և դիվանագիտական ​​ճգնաժամ․ New York Times-ի սյունագիր

Ադրբեջանը արդեն չորս շաբաթ է, ինչ արգելափակում է հայերի միակ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ ստեղծելով անհարկի մարդասիրական և դիվանագիտական ​​ճգնաժամ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «New York Times»-ի սյունագիր Նիկոլաս Քրիստոֆը։

Նա իր էջում կիսվել է «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, որտեղ ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով վեց անչափահաս երեխա մեկ ամիս է՝ մնում են առանց ծնողական խնամքի ։ Նրանք մոր հետ հայտնվել են շրջափակման հակառակ կողմերում։

  • Կիսվել: