շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով. Բեգլարյան

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով. Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է, որ Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին:

՛՛Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում:

Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ «Գորշ գայլերի» և Երիտթուրքերի ոճով՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: