հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանում սկսել են խոսել Հայաստանից «փոխհատուցման» եւ Ստեփանակերտի բնակեցման մասին

Ադրբեջանում սկսել են խոսել Հայաստանից «փոխհատուցման» եւ Ստեփանակերտի բնակեցման մասին

Ադրբեջանում խոսակցություններ են սկսել այն մասին, որ «Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի Ադրբեջանին»։ Այս միտքը Միլի մեջլիսի այսօրվա նիստում արտահայտել է պատգամավոր Ջեյհուն Մամեդովը, տեղեկացրել է APA-ն։

Պատգամավորը նշել է, որ «Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի ամբողջ ենթակառուցվածքի քայքայման եւ 10 000 կիլոմետր տարածքում մշակութային ժառանգության ոչնչացման համար»։

Ադրբեջանական սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում նաեւ տարածվում է տեղեկություն վերաբնակվել ցանկացողների մասին, անկախ գրանցման վայրից, Արցախի օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտում։ Առայժմ այս տեղեկությունները պաշտոնական մակարդակով թույլ հերքվում են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: