շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Լաչինի միջանցքում 68-ամյա արցախցու առևանգմանը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Լաչինի միջանցքում 68-ամյա արցախցու առևանգմանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանում Ֆարնսիայի դեսպան Անն Բուայոնը՝ անդրադառնալով ԿԽՄԿ-ի հաղորդագրությանն այն մասին, որ նախօրեին Լաչինի միջանցքով 15 հիվանդի մարդասիրական տեղափոխման ժամանակ մեկ հիվանդ ձերբակալվել է։

Իր հերթին Ադրբեջանի դատախազությունից հայտնել են. ՛՛Կապահովվի Վագիֆ Խաչատրյանին Բաքվի բժշկական հաստատություն տեղավորումը, անհրաժեշտ բուժօգնության ապահովումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար պայմանների ստեղծումը՛՛:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ՛՛ռազմական հանցագործություններ կատարելու՛՛ համար։

 

  • Կիսվել: