երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանն ուզում է Արցախն առանց արցախցիների․ Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանն ուզում է Արցախն առանց արցախցիների․ Ռուբեն Վարդանյան

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ուզում է Արցախն առանց արցախցիների, նրանք ցանկանում են այնպես անել, որ մենք այստեղից դուրս գանք: Այս մասին ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Ազատությանը» տված հարցազրույցում։
 
«Նրանց միակ նպատակն այն է, որ արցախցիները կոտրվեն, հիասթափվեն, կորցնեն իրենց հավատը դեպի ապագան և դուրս գան այստեղից: Դա նրանց գլխավոր նպատակն է:
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից բարձրացված «էկոլոգիական խնդիրներին», ապա մենք առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք՝ միջազգային բնապահպանների ներգրավվածությամբ մոնիթորինգ իրականցնել, բայց իրենք չեն ընդունում դա:
 
Քանի որ նրանք պատրաստ չեն բանակցությունների, իսկ մենք ասել ենք, որ պատրաստ ենք միջազգային միջնորդությամբ երկխոսության, ուստի պետք է պատրաստ լինենք, որ այս իրավիճակը կարող է նաև երկար ձգվել»,- ասել է նա:
 
Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: