հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու  հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա:

  • Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:
  • Մոտակայքում ռազմական  որևէ օբյեկտ չկա: 
  • Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն: 
  • Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը: 

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին՝

տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին»,- հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: