շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանն ապօրինաբար բնակեցնում է 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացրած հայկական բնակավայրերը. Արցախի ԱԳ նախարար

Ադրբեջանն ապօրինաբար բնակեցնում է 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացրած հայկական բնակավայրերը. Արցախի ԱԳ նախարար

Ադրբեջանն ապօրինաբար բնակեցնում է հայկական բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացվել են: Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն՝ ավելացնելով, որ դա անթույլատրելի է:

«Նոյեմբերի 9-ի հայտարաության մեջ կա կետ, որ ստորագրող կողմերը պարտավորություն են ստանձնել ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո ստեղծել բոլոր պայմանները մեր հայրենակիցների արժանապատիվ վերադարձն ապահովելու ամար: Այդուհանդերձ, նման իրավիճակում, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում, դա բացառված է: Մենք նշում ենք, որ կողմերը պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները,  առաջին հերթին ադրբեջանական կողմը, որը խախտում է այդ հայտարարության պահանջները»,- նշեց Սերգեյ Ղազարյանը: 

  • Կիսվել: