երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը վերջին օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից տեսանյութեր է հրապարակում, որում տեսանելի է Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվող արցախցիների անձնագրային ստուգումները:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` այս անգամ նպատակը ոչ թե ցույց տալն է, որ արցախցիներն անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող անցակետով, այլ այն, թե իբր միջանցքը բաց է և շրջափակում չկա:

«Իրականում ակնհայտ է, որ ոչ միայն միջանցքը փակ է արցախցիների կանոնավոր շարժի, այլ, առհասարակ, մատակարարումների համար և խիստ սահմանափակ անցում կա միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց և նրանց ուղեկցողների համար:

Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին»,- Facebook-ում գրել է պատգամավորը:

  • Կիսվել: