չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի քաղաքականությունը ահաբեկչություն է և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում, նման քայլերով Արցախին չեն վախեցնելու․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի քաղաքականությունը ահաբեկչություն է և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում, նման քայլերով Արցախին չեն վախեցնելու․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։

«Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու  ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։

Կրկին անգամ ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայող։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: