չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից մայրուղին փակելու հետևանքով Եղցահողում մնացած մարդիկ շարունակում են գիշերել ավտոմեքենաներում. համայնքապետ

Ադրբեջանի կողմից մայրուղին փակելու հետևանքով Եղցահողում մնացած մարդիկ շարունակում են գիշերել ավտոմեքենաներում. համայնքապետ

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն չորրորդ օրն է չի գործում Բերդաձորի ենթաշրջանի մի շարք գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի շրջանի Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը տեղեկացրեց, որ մայրուղու փակվելու առաջին օրվանից ճանապարհին մնացած անձանց մի մասը շարունակում է մնալ Եղցահողի մոտակայքում:

«Նրանք գիշերում են իրենց ավտոմեքենաներում՝ հույսով, որ շուտով ճանապարհը կբացվի և կկարողանան տուն վերադառնալ։ Համայնքում էլ խուճապային տրամադրություններ չկան։ Առայժմ սննդամթերքով ապահոված ենք, սակայն մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը մտահոգիչ է և տևական լինելու դեպքում կենսական կարևորություն ունեցող խնդիրների կարող է հանգեցնել»,-հավելել է Ա. Հակոբյանը։

Համայնքապետի խոսքով՝ Եղցահողի դպրոցը ջեռուցվում է էլեկտրաէներգիայով, ուստի դասապրոցեսը  կարողանում են շարունակել ըստ ուսումնական ծրագրի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: