երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն ամենօրյա պրոցես է. Մարուքյան

Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն ամենօրյա պրոցես է. Մարուքյան

Ադրբեջանի ԶՈւ-ն բետոնե պատնեշով փակել է կյանքի ճանապարհը 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի կողմից թարմ սադրանքը: Երեկ ադրբեջանական զինված ուժերը բետոնե արգելապատնեշ են տեղադրել՝ փակելու համար Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապով կյանքի ճանապարհը (120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար)՝ Լաչինի միջանցքը: Դա արվել է Հաագայի դատարանի որոշման ֆոնին՝ ի հավելումն անօրինական անցակետի տեղադրման ու զրահատեխնիկա բերելու: Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն ամենօրյա պրոցես է, ու մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ՝ հունիսի 22-ին, դիմել էր հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):

 

  • Կիսվել: