շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի կազմում Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգության համար երաշխիքներ չկան. Էինա Ջանիբեկյան

Ադրբեջանի կազմում Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգության համար երաշխիքներ չկան. Էինա Ջանիբեկյան

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը:

«Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 24 ժամից ավել է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում ճանապարհը:

Արցախի հիվանդանոցում գտնվող հիվանդներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, անջատված է ողջ Արցախի գազամատակարարումը...  Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակը արցախահայության էթնիկ զտումն է կամ նրանց լիակատար ոչնչացումը. Ադրբեջանի կազմում Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգության համար երաշխիքներ չկան:

120 հազար հայ գտնվում է մահվան վտանգի առջեւ: Մի՛ լռեք», - գրել է Էլինա Ջանիբեկյանը:

  • Կիսվել: