կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. Իզաբել Սանթոս

Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. Իզաբել Սանթոս

Ղարաբաղի բնակիչների դեմ Ադրբեջանի հարձակումներն անընդունելի են: Արդյոք սա անակնկա՞լ էր: Իհարկե՝ ոչ: Մենք տեսել ենք Հայաստանի տարածք ներխուժման դեպքեր, 2022 թվականից Լաչինի միջանցքի արգելափակում: Այս ամենը հանգեցրել են այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր: Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Եվրախորհդրարանի պատգամավոր (Պորտուգալիա) Իզաբել Սանթոսը:

«Եվրահանձնաժողովի նախագահն ասել թե, պետք է վստահել Ադրբեջանի ղեկավարությանը, սակայն դա հնարավոր չէ: Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի: Մենք պետք է աջակցենք փախստականներին, նրանց, ովքեր ստիպված են հեռանալ: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, և ջանքեր գործադրենք, որ կայուն խաղաղության պայմանագիր կքնվի: Նախկինում մենք չունեինք համացանց և այսքան մեդիաներ: Այսօր մենք կարդում ենք, գիտենք՝ ինչ է տեղի ունենում, և Եվրամիությունը չի կարող լռել»,- նշել է նա, գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: