կիրակի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2023
Ադրբեջանի հարձակումը խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային ջանքերը․ Լիտվայի ԱԳՆ

Ադրբեջանի հարձակումը խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային ջանքերը․ Լիտվայի ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակումն ամբողջությամբ խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը։ Այս մասին իր թվիթերյան էջումգրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև, քանի որ դա խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,- ասվում է գրառման մեջ։

 

  • Կիսվել: