երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի բանակն իր ներդրումն է ունենում «Մեծ վերադարձի» ծրագրում. Հասանովը՝ Արցախի օկուպացիայի մասին

Ադրբեջանի բանակն իր ներդրումն է ունենում «Մեծ վերադարձի» ծրագրում. Հասանովը՝ Արցախի օկուպացիայի մասին

«Շարունակելով ամրապնդել իր դիրքերը ազատագրված տարածքներում (խմբ․ օկուպացված Արցախի տարածքները), ադրբեջանական բանակն իր ներդրումն է ունենում վերականգնողական աշխատանքների և «Մեծ վերադարձի» ծրագրի իրականացման գործում»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը։ 

«Վստահ եմ, որ հավատարիմ մնալով Ադրբեջանի Սահմանադրությանը և ռազմական կանոնակարգին՝ դուք կշարունակեք ամրապնդել ձեր մարտական, բարոյահոգեբանական պատրաստվածությունը, ինչպես նաև բարձրացնել ձեր ջանքերն ու հմտությունները՝ ծառայության մեջ նոր հաջողությունների հասնելու համար», - ասված է նրա՝ ադրբեջանական բանակի անձնակազմին ուղղված շնորհավորական ուղերձում։

  • Կիսվել: