ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազի այցը Արցախ անվանել է «սադրիչ քայլ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազի այցը Արցախ անվանել է «սադրիչ քայլ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազի այցն Արցախ անվանել է ՛՛անօրինական՛՛, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Աղբյուրը, մասնավորապես, նշում է. ՛՛Ադրբեջանի ԱԳՆ-ն այցը որպես Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված քայլ է որակել, որը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը եւ սկզբունքները, այլեւ լուրջ վնաս է հասցնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը հետկոնֆլիկտային շրջանում, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին՛՛։

Նշվում է, որ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասված է. ՛՛Հայկական կողմի այս անպատասխանատու եւ սադրիչ քայլը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս երկիրն անկեղծ չէ կարգավորման գործընթացում, այդ թվում նաեւ ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերի վրա։ Այս սադրիչ քայլի ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

  • Կիսվել: