ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը

Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը

«Բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ այսօր կրկին փակել են Լաչինի միրանցքը՝ Շուշիից դեպի Ստեփանակերտ հատվածը։

Նրանք հանդիպում են պահանջում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ղեկավար գեներալ-մայոր Վոլկովի հետ։

Նշենք, որ օրերս «բնապահպան» ադրբեջանցիները դարձյալ փակել էին միջանցքը Քարին տակ գյուղի հատվածում՝ բողոքելով Կաշենի հանքավայրի շահագործման դեմ։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ադրբեջանցի «էկոլոգները» ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձել էին գնալ Կաշենի հանքավայր, սակայն նրանց ճանապարհը փակել էին տեղի բնակիչները և հանքափորները։

Հետագայում Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց առ այն, որ այցը համաձայնեցված էր ռուս խաղաղապահների հետ, բայց ոչ Արցախի իշխանությունների հետ։ Իսկ արդեն երեկ պաշտոնական Բաքուն նոտա հղեց ՌԴ-ին այն առնչությամբ, որ ռուս խաղաղապահները չեն թույլատրել ադրբեջանցի «էկոլոգներին» մոնիթորինգ իրականացնել Արցախի տարածքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: