երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը

Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը

Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է գրանցվել։ Այս անգամ ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։ Այս մասին է ահազանգում Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի  օծման արարողությունն  իրականացրել  է   Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, 2019թ. ապրիլի 7-ին։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։  Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

  • Կիսվել: