կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է Արցախի տարածքում հատուկ գործողություն անել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին բռնելու համար

Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է Արցախի տարածքում հատուկ գործողություն անել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին բռնելու համար

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռազի Նուրուլաևը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել, որ անհրաժեշտ է պահանջ ներկայացնել ռուս խաղաղապահների առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին:

՛՛Եթե Հայաստանը միջանցք չի տրամադրում Նախիջևան ուղևորվող ադրբեջանցիներին, ապա ինչու՞ պետք է թույլ տանք Հայաստանից եկող հայերին ազատ անցուդարձ անել՛՛,-ասել է նա:

Ադրբեջանցի պատգամավորի խոսքով՝ ռուս խաղաղապահներն ՛՛աջակցում են չճանաչված հանրապետության անջատողականներին՛՛:

՛՛Ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում ուղղակի խոչընդոտ է խաղաղ գործընթացին՛՛,-հավելել է նա՝ ասելով, որ լաչինի միջանցքում ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողների փոխարեն պետք է լինեն Ադրբեջանի մաքսավորներն ու սահմանապահները:

՛՛Դա պետք է անել, որպեսզի խզվեն Երևանի կապերը ինքնահռչակ Արցախի Հանրապետության  հայ բնակչության հետ՛՛,-հայտարարել է նա:

Պատգամավորը նաև առաջարկել է ԼՂ տարածքում հատուկ գործողություն իրականացնել՝ Արցախի նախահահ Արայիկ Հարությունյանին բռնելու նպատակով:

  • Կիսվել: