կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է ռուս խաղաղապահներին վերջնագիր ներկայացնել

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է ռուս խաղաղապահներին վերջնագիր ներկայացնել

Ադրբեջանցի պատգամավոր Ագիլ Աբասը Արցախում ռուս խաղաղապահներին վերջնագիր ներկայացնելու գաղափար է առաջ քաշել։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուս խաղաղապահները պատշաճ կերպով չեն կատարում իրենց առաքելությունը: Սա կբերի վճռական քայլերի մեր կողմից։ Ռուս խաղաղապահներին պետք է վերջնագիր ներկայացնել՝ թող կա՛մ կատարեն իրենց առաքելությունը, կա՛մ հեռանան՛՛:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: