երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանցի «բնապահպանները» պատրաստվում են մոնթորինգ իրականացնել Արցախում

Ադրբեջանցի «բնապահպանները» պատրաստվում են մոնթորինգ իրականացնել Արցախում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «այսօրվանից սկսում են էկոլոգիական մոնիթորինգ իրականացնել ռուսական խաղաղապահների տեղակայման վայրում»։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-երի՝ այդ գործընթացը «իրականացվում է ռուս խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքում»։
 

«Համաձայն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ դեկտեմբերի 3-ին և 7-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքների՝ Էկոնոմիկայի, էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարությունների և «ԱզերԳոլդ» ընկերության ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին նախնական մոնիթորինգ են սկսում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում բնական ռեսուրսների անօրինական շահագործման »փաստի առնչությամբ»,-նշված է Ադրբեջանի Էկոնոմիկայի և էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարություններ տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ այս առնչությամբ ոչ ռուս խաղաղապահների, ոչ պաշտոնական Ստեփանակերտի կողմից ոչ մի հայտարարություն դեռևս չկա։

  • Կիսվել: