շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը կրակել է Շուշիի մոտակայքում ջրատար խողովակների վրա աշխատող անձանց ուղղությամբ, կա զոհ. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանական կողմը կրակել է Շուշիի մոտակայքում ջրատար խողովակների վրա աշխատող անձանց ուղղությամբ, կա զոհ. ԱՀ ԱԱԾ

Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:  Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:

 

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: