երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխի շրջանից. ՌԴ ՊՆ

Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխի շրջանից. ՌԴ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը բանակցություններից հետո լքել են Փառուխ գյուղը, որտեղ մտել էին մարտի 23-ին՝ խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ-ի եռակողմ համաձայնագիրը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

Գրանցվել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք Ասկերանի շրջանում: Փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել է երկուական մարդ ամեն կողմից: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։

Անցկացված բանակցությունների արդյունքներով՝ ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից: Ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության երեք շարասյան ուղեկցումը Լաչինի միջանցքով. երկուսը՝ հյուսիսային, մեկը՝ հարավային ուղղություններով»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: